Գլխավոր էջ Գլխավոր «Պատվաստումը Covid 19-ի դեմ պայքարի լավագույն միջոցն է»․ ԱՆ

«Պատվաստումը Covid 19-ի դեմ պայքարի լավագույն միջոցն է»․ ԱՆ

279
0

Ինչպես հայտնել էր Առողջապահության նախարարությունը՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի դրությամբ ընդհանուր կատարվել է 3191200 թեստավորում, կատարվել է 2 246 583 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 146 386, երկրորդ դեղաչափ` 1 022 831, բուստեր` 72 145: Իսկ երեկ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ պատվաստումային գործընթացքը բավականին նվազել է։

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին , ԱՆ-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց վերնագրելով՝ պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր։ «Արդեն ապացուցված է՝ պատվաստումը Covid 19-ի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,-նշվում է տեսանյութում։ Հիշեցնենք, երբ դեռ բուստեր դեղաչափի մասին չէր խոսվում, մասնագետները պնդում էին, որ 2 դեղաչափ պատվաստվելն արդեն իսկ կանխում է քովիդի ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը։ Սակայն, հետո, այդ «փրկիչը» համարվեց բուստեր դեղաչափը։

Օրերս, MedMedia.am-ին տված հարցազրույցում ՀՎԿԱԿ-ից նշել էին՝ ՀՀ ԱՆ քաղաքականության, որը համահունչ է միջազգային առաջարկություններին՝ նվազագույնը 3-6 ամիս հետո խթանիչ դեղաչափերը հարկավոր է կրկնել․ «Քանի որ երկրորդ դեղաչափից հետո մեծ ժամանակահատված է անցել, նշանակում է, որ այսուհետ՝ հիվանդացածների ու հոսպիտալացվածների մեջ մենք կունենանք նաև երկու դեղաչափ պատվաստված անձինք։ Այս պահի դրությամբ, ընդհանուր դրականների մեջ, մոտ 36 տոկոսը,երկու դեղաչափ ստացած անձինք են, որը որ մենք կանխատեսում էինք, հիմք ընդունելով բուստեր դեղաչափով պատվաստվելու ցածր ցուցանիշը։

Այսպիսով, քովիդի հիվանդացության ծանր դեպքերից խուսափելու համար ԱՆ-ն հորդորում է չբավարարվել միայն 1 կամ 2 դեղաչափ պատվաստվելով, քանզի ինչպես նշում են՝ հիմա այն չի համարվում լիարժեք պաշտպանում, ուստի պետք է պատվաստվել նաև բուստեր դեղաչափով։ Այն,թե որքանով է վերջինս արդյունավետ, դեռևս միանշանակ խոսելը դժվար է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ