Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․հակաբիոտիկ ստանալու դեպքում պարտադիր պետք է ստանալ հակասնկային դեղորոյք

Մի՞ֆ, թե՞ իրականություն․հակաբիոտիկ ստանալու դեպքում պարտադիր պետք է ստանալ հակասնկային դեղորոյք

2616
0

Մի՞թ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է վարակաբան Արմեն Օհանյանը։ Նրա հետ զրուցել ենք հակաբիոտիկներին առնչվող միֆերից մեկի մասին։

Միֆ — Միֆ հակաբիոտիկ ստանալու դեպքում պարտադիր պետք է նաև ստանալ հակասնկային դեղորայք։

Իրականություն – Բնականաբար, իրականությունը բոլորովին այլ է, իսկ այս միֆը գալիս է դեռ սովետական ժամանակներից։ Գիտական հիմքը հետևյալն է՝ հակաբիոտիկները սպանում են նաև մեր նորմալ միկրոբներին, հետևաբար սնկերը հեշտությամբ գլուխ են բարձրացնում (այլ կերպ ասվում է նաև, որ հակաբիոտիկները իմունիտետ են գցում)։ Այս փաստը գոյություն ունի իհարկե, սակայն այս երևույթն առողջ իմուն համակարգով (ովքեր չունեն ՄԻԱՎ, քիմոթերապիա չեն ստանում, երկարատև ստերոիդ հորմոններ չեն ստանում, այլ իմունոդեֆիցիտ չունեն) մարդկանց մոտ հանդիպում է ծայրահեղ հազվադեպ։ Հանդիպելուց էլ հիմնականում լինում են մաշկային դրսևորումներով, որոնք կարգավորվում են քսուկների միջոցով։ Այնպես որ անիմաստ է տասնյակ հազարավոր մարդկանց նշանակել հակասնկային դեղորայք 1-2 մաշկային,  սնկային հիվանդություն կանխելու համար։ Հակասնակային դեղորայքի ավելորդ նշանակումը բերում է ինչպես անիմաստ ֆինանսի վատման, այնպես էլ իրական ռիսկ է պարունակում՝ վնասելով  առողջությունը, նամանավանդ այլ դեղորայքների հետ միաժամանակ կիրառման դեպքում։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ