Գլխավոր էջ Գլխավոր ՍԵՎ ԾՆԱՐԱՆՆԵՐ 2․ Երբ ծննդկանի կյանքը փրկելն է դարձել անհնարին ու անպատժելի

ՍԵՎ ԾՆԱՐԱՆՆԵՐ 2․ Երբ ծննդկանի կյանքը փրկելն է դարձել անհնարին ու անպատժելի

498
0

Medmedia.am-ը շարունակում է ներկայացնել փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել էր Հայաստանում ծննդկանների մահերին, մեղավորների բացահայտմանը և անպատժելիության մթնոլորտին։

Ըստ փաստաբանի՝ հենց անպատժելիության մթնոլորտն է, որ անբարեխիղճ, մասնագիտական համապատասխան, բավարար գիտելիքներ չունեցող անձինք գործ են ունենում մարդու կյանքի հետ և հասցնում նրան մահվան դուռը։

Դատաբժշկական եզրակացություն։

Փաստաբան-Միևնույնն է իրենց գործընկերներ դատաբժիշկները չեն տալիս այնպիսի եզրակացություն, որը իրենց(բժիշկներին) կդնի հարվածի տակ: Այնպես որ, եթե ցանկություն կա այս ոլորտի արատները վերացնելու, ապա պետք է սկսենք դատաբժշկական փորձագետներից: Այն, որ կոլեգաները փորձում են ձեռք մեկնել միմյանց՝ դա փայլուն վկայությունն է այն բանի, որ որևէ բժիշկ ապահովագրված չէ նույն իրավիճակում հայտնվելուց և նման կերպ՝  չնայած, որ դա քրերորոնե պատժելի արարք է, փորձում են իրենց համար «դրախտում» տեղ պահել, «ես քեզ դու ինձ»  սկզբունքով, որից տուժվում է միմիայն բժկին օգնությանը ապավինած քաղաքաքացին:

Չբացահայտված դեպքեր։

Փաստաբան-Չբացահայտված դեպքերը՝ որոնք բավականին շատ են մեր փոքրաթիվ ազգաբնակչության համեմատությամբ, դեռ շատ կլինեն, քանի որ մեզ անհրաժեշտ են այնպիսի պատրաստավծություն ունեցող քննիչներ, որոնց մոլորեցնելը,  եթե ոչ անհնարին, ապա գոնե դժվար կլին։

Նորածինների վաճառքի, կեղծ մահերի դեպքերով մենք ականատես եղանք այնպիսի խայտառակ դրվագների, որոնք արձանագրեցին մի շատ դառը իրականություն, դա մի աշխարհ է, որտեղ որևէ մեկը չի  ուզում մուքտ գործել, կա մի չերևացող շգուշավորություն, գուցե դա այն մտավախությունն է, որ բոլորն էլ մի օր հայտնվում են բժիշկների ազդեցության տիրույթում և ամեն մարդ առաջին հերթին փորձում է իրեն ապահովագրել: Գուցե և սխալվում եմ, բայց այն որ բժշկության միջանցքներում վախեցնող ուրվականի շունչը զգացվում է՝ դա ինձ համար անհերքելի է:

Ծննդաբերության կանխատեսելի ընթա՞ցք։

Փաստաբան-Նման դեպքերի բացահայտումը անհնարին չէ և շատ կարևոր է գոնե այն բանի համար, որ դեպքերը չկրկնվեն: Առնչվելով տարբեր մասնագետների հետ, այդ թվում ոլորտի փորձագետների, կարմիր թելի նման անցնում էր այն տեսակետը, որ ծննդաբերության ժամանակ և ծննդաբերությունից հետո կարող է թե՛  պտղի, նորածնի և թե՛ ծննդաբերի մոտ անկանխատեսելի փոփոխություններ լինել, դա էլ է հասկանալի, սակայն անընդունելի է մի իրողություն, երբ 21-րդ դարում դեռ փորձում են ներկայացնել, որ բժշկությունը չի կարող

կանխատեսել ծննդաբերության ընթացքի և բուն ծննդաբերության ժամանակ առաջացող մի շարք խնդիրներ և կանխել դրանք: Ես համաձայն չեմ այդ վարկածի հետ, քանի որ հղին ամբողջ հղիության ընթացքում պարբերաբար հաճախում է կոնսուլտացիաների, անցնում հետազոտություններ և խնդիրները, եթե այդպիսիք կան, առկա են բոլոր միջոցները ժամանակին բացահայտելու համար, իսկ եթե խնդիրները առաջանում են ծննդաբերության ժամանակ, ժամանակին ճիշտ կողմնորոշվելու և մասնագիտական մոտեցում ցուցաբերելու դեպքում, կարող են կանխվել: Հասկանալի է դեռ պտղի մոտ առկա խնդիրները, որոնք շատ դեպքերում իրոք անդառնալի են, բայց հասկանալի չէ, երբ ծննդկանի կյանքը փրկելն է դառնում անհնարին:

Խիստ հսկողություն։

Փաստաբան-Ամեն դեպքում նման դեպքերի բացահայտման, կանխարգելման համար անհրաժեշտ է խիստ հսկողություն, պատասխանատվության շեմի բարձրացում՝ ոչ միայն պատժի առումով, այլ մասնագիտական:Խիստ կարևոր է, երբ տուժողի շահերը պաշտպանված լինեն դեռևս գործի նախաքննության՝ քրեական վարույթի շրջանակներում, որպեսզի  չիմացության կամ  վարույթն իրականացնող մարմնի կամքի բացակայությունը չազդի գործի քննության ելքի վրա:

Պետք է լինի ոչ միայն օրենքով սահմանված վերահսկողություն, այլև հանրային վերահսկողություն նմանատիպ զգայուն գործերի նկատմամբ, գուցե այդ կերպ հնարավոր լինեին կանգնեցնել այս ողբերգական դեպքերի ընթացքը, որքանով դա հնարավոր է:

Ս․ Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ