Գլխավոր էջ Նորություններ Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում․ ԱՆ

Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում․ ԱՆ

182
0
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արվել աղիքային վարակիչ հիվանդություններին։ Նախարարությունից տեղեկացնում են․«Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով:
Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են:
Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ