Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամեն տարի մոտ 670,000 նորածին մահանում է սեպսիսից

Ամեն տարի մոտ 670,000 նորածին մահանում է սեպսիսից

287
0

Աշխարհի առողջապահական հաստատությունների կեսի մոտ բացակայում են տարրական հիգիենիկ միջոցները, խնամքի վայրերում և զուգարաններում ձեռքերը օճառով և ջրով կամ ալկոհոլային հիմքով լվանալու համար: Այս հաստատությունները սպասարկում և մոտ 3,85 միլիարդ մարդ են մտնում վարակվելու մեծ ռիսկի տակ, որոնցից 688 միլիոնը խնամք է ստանում հիգիենայի ոչ մի հարմարություններ չունեցող հաստատություններում:

«Անփոխարինելի պահանջ է բուժօգնության վայրերում հիգիենայի միջոցների օգտագործումը և հիգիենայի կանոնների պահպանումը։ Այս ոլորտում բարելավումները էական նշանակություն ունեն համաճարակից վերականգնվելու, ապագա համաճարակները կանխելու և դրանց համար պատրաստվածությունը բարելավելու համար: Առողջապահական հաստատություններում հիգիենայի հնարավոր չէ հասնել առանց հիմնական պայմանների, ներառյալ անվտանգ ջրամատակարարման, մաքուր զուգարանների և բժշկական թափոնների անվտանգ հեռացման ներդրումների ավելացման»-, ասել է ԱՀԿ Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջության դեպարտամենտի տնօրեն դոկտոր Մարիա Նեյրան:

«Ես կոչ եմ անում անդամ երկրներին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրականացնելու 2019 թվականի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի պարտավորությունը՝ բարելավելու ջրի, սանիտարական և հիգիենայի  համակարգերը առողջապահական հաստատություններում վերահսկել այդ ջանքերը»:

«Եթե բժշկական անձնակազմը չի կարող օգտագործել հիգիենայի միջոցներ, ապա ի՞նչ խնամքի մասին կարող ենք խոսել հիվանդի մասին», — ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

«Անվտանգ ջրամատակարարման և տարրական սանիտարական պայմաններ չունեցող հիվանդանոցներն ու կլինիկաները մահացու վտանգ են հղի կանանց, նորածինների և երեխաների համար: Ամեն տարի մոտ 670,000 նորածին մահանում է սեպսիսից։ Սա շատ տխուր է նաև այն պատճառով, որ նրանք կարող են փրկվել մահից։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ