Գլխավոր էջ Uncategorized Աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում․ ինչպե՞ս «պաշտպանվել»

Աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում․ ինչպե՞ս «պաշտպանվել»

489
0

«Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- այս մասին տեղեկականում ենք  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակումից։

MedMedia.am-ի հետ զրույցում բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը նշեց, որ վերջին ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում․ « Բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստաման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով։ Աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչները շրջապատում ամենուր կան, բայց դրանց ծագման, բազմացման համար պետք են որոշակի պայմաններ, օրինակ՝ ջերմաստիճանը։ Ցածր ջերմաստիճանում նրանք չեն աճում, չեն բազմանում, տաք եղանակին բազմանում են և հետևաբար վարակելիությունն աճում է»։

Հարցին, թե որո՞նք են նպաստող գործողնները, Գրիգորյանն ընդգծեց՝ անձնական հիգիենայի չպահպանումը, սննդամթերքի պատրաստման, պահպանման պայմանների խախտումները, ջրամատակարարման համակարգի, կամ ջրի որակի վատացումը։ « Նշեմ, որ հիմնականում տարածվում են ջրի և սննդաթերիքի միջոցով։ Հիվանդությունը շատ տարբեր է ընթանում, քանի որ այն պայմանավորված է շատ տարբեր հարուցիչներով ՝ բակտերիաներ, վիրուսներ, միաբջիջ կենդանիներ և այլն, որոնք որ առաջացնում են աղիքային հիվանդություններ, ինչպես նաև գաղտնի շրջանը, այս բոլորը խիստ անհատական են»,- ընդգծեց Ներսես Գրիգորյանը:

Մասնագետը հավալեց, որ այդուհանդերձ կան որոշակի ընդհանրութուններ, օրինակ՝ ախտանշանները։ Դրանք են՝ լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։ Գրիգորյանը հորդորեց` նշանների ի հայտ գալուն պես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ