Գլխավոր էջ Նորություններ Երեխայի բժշկական քարտը կթվայնացվի․ ի՞նչ կշահեն ծնողները

Երեխայի բժշկական քարտը կթվայնացվի․ ի՞նչ կշահեն ծնողները

352
0

Ինչպես գիտենք, առողջապահական համակարգը անցում է կատարում էլեկտրոնային համակարգի։ Թղթային դեղատոմսերը փոխարինվել են էլեկտրոնային դեղատոմսերով, որոնք դուրս կգրվեն միայն «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգում։ ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանն էլ հարցազրույցներից մեկում նշել էր, որ վերջինս ընթանում է փուլային, հաջորդը պետք է թվայնացվեն մատյանները։

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունում տեղի էր ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը: Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը: Քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարները անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ:

Վեց տարեկանում պոլիկլինիկայում երեխային տրվում է բժշկական քարտ, որտեղ ներկայացվում է երեխայի առողջական վիճակի ընդհանուր տեղեկատվությունը։ Դպրոց, 1-ին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ չէ երեխայի բժշկական քարտը ներկայացնել, սակայն երբ լրանա երեխայի 6 տարեկանը ծնողն արդեն կարող է ներկայացնել այն։ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը հարցազրույցներից մեկում ընդգծել է, որ եթե պոլիկլինիկան գտվում է դպրոցի տարածքում, ծնողը քարտը դպրոց տանելու պարտավորութուն չունի, այդ գործառույթը իրականացնում է դպրոցի բուժքույրը, սակայն խնդիրն է առաջանում այն դեպքում, եթե երեխայի պոլիկլինիկան և դպրոցը գտնվում են իրարից հեռու․ «Այս դեպքում ծնողին պետք է խնդրենք, որ երեխայի լրացված բժշկական քարտը վերցնի և ներկայացնի դպրոց, ընդամենը սա»։

Փաշայանի խոսքով ՝ հենց այդ խնդիրներից խուսափելու և գործընթացը դյուրացնելու համար է երեխայի բժշկական քարտը թվայնացվում։ Քարտը լրացվելուց հետո վերջինս դպրոցին կփոանցվի էլեկտրոնային եղանակով։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ