Գլխավոր էջ Նորություններ Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը

163
0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) ստուգում անցկացնելիս՝ կատարել են նմուշառում արտադրանքի առկա խմբաքանակից:

ՍԱՏՄ-ից հայտնում են, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պանիր «Չանախ» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին:

Պանիր «Չանախ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ