Գլխավոր էջ Նորություններ Ինտերնետում հավաստի բժշկական կոնտենտը չի զանազանվում ապատեղեկատվությունից

Ինտերնետում հավաստի բժշկական կոնտենտը չի զանազանվում ապատեղեկատվությունից

161
0

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասները դժվարությամբ են զանազանում առողջության մասին կեղծ եւ հավաստի տեղեկությունը։ Մասնակիցների միայն 48 տոկոսն է ավելի շատ վստահել առողջության մասին հավաստի, քան կեղծ տեղեկություններին։ 41 տոկոսը համարել է, որ կեղծ եւ հավաստի, չեզոք տեղեկությունները միանման կերպով ավելի քիչ են արժանի վստահության, քան կեղծերը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում։

«COVID-19 համավարակի ժամանակ տեղի է ունեցել ապատեղեկատվության բռնկում առողջապահության ոլորտում,- ասել է գլխավոր հետազոտող, բժիշկ Ռադոմիր Մասարիկը Կոմենսկու համալսարանից։- Քանի որ դեռահասները հաճախ են օգտվում ինտերնետից, մենք սովորաբար սպասում ենք, որ նրանք արդեն գիտեն, թե ինչպես մոտենան եւ գնահատեն տեղեկատվությունն ինտերնետում, բայց, ինչպես երեւում է, ամեն ինչ հակառակն է»։

«Տեղեկությունների հավաստիությանը նվիրված հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է եղել մեծահասակների վրա։ Իսկ նոր հետազոտությունում Մասարիկը եւ նրա գործընկերները պարզել են, թե արդյոք դեռահասները կարող են զանազանել ինտերնետում առողջության մասին կեղծ նորությունների մեծ քանակությունը։

Առողջության մասին ապատեղեկատվությունը հանրային առողջապահության համար լուրջ խնդիր է, ընդ որում՝  վերջին մի քանի տարիներին առողջության մասին կեղծ նորություններն ավելի հաճախ են հայտնվում սոցիալական ցանցերում։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ առողջության մասին օնլայն տեղեկությունները հիմնականում կիսատ են եւ ոչ ճիշտ, դրանք պարունակում են առողջության համար պոտենցիալ վնասակար տեղեկատվություն, նշել են հետազոտության հեղինակները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ