Գլխավոր էջ Գլխավոր Մոռացվե՞ց կապիկի ծաղիկը, ՀՀ-ում չկա՞ն դեպքեր․ ի՞նչ են հայտնում նախարարությունից

Մոռացվե՞ց կապիկի ծաղիկը, ՀՀ-ում չկա՞ն դեպքեր․ ի՞նչ են հայտնում նախարարությունից

321
0

Աշխարհի շատ երկրներ ահազանգում էին կապիկի ծաղիկ հիվանդության մասին։ Շատ երկրներում այն իսկապես մտահոգության առիթ էր դարձել, որից հետո ԱՀԿ-ն  հայտարարել էր արտակարգ դրություն։ Հայաստանում կարծես, այս շրջանում չի խոսվում վերջինիս մասին, ո՞ր փուլում ենք, արդյո՞ք չկան հաստատված դեպքեր, մոռացե՞լ ենք արտակարգ դրություն առաջացրած հիվանդության մասին։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի՝ կապիկի ծաղիկի դեպք Հայաստանում չենք արձանագրել․ «Ամբողջ աշխարում արդեն դեպքերի թիվը 46 հազարից ավելի է վերջին տեղեկատվության հանաձայն։ Որոշ երկրներում սահմանել են պատվաստումային քաղաքականություն և նախավարակային պրոֆիլակտիկա, այսինքն, ռիսկի խմբեր են սահմանվել և նրանց շրջանում են պատվաստումներ իրականացնում»,- նշեց Սահակյանը։ քաղաքացիների նկատմամբ

Շատ քաղաքացիներին մտահոգության առիթ է տալիս նաև այն, որ այս շրջանում արտերկրից ժամանումները համեմատաբար ավելի շատ են, ինչն էլ իր հերթին, գուցե, վարակի աղբյուր կարող է հանդիսանալ նաև մեր երկրում։ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի պնդմամբ՝  այդ վերահսկողությունն իրենց չի վերաբերվում․ «ԱՆ-ի գործառույթներից դուրս է, դա տեսչական մարմնի գործառույթն է, բայց բոլոր դեպքերում մենք թեստերով ապահովված ենք»։

Սահակյանը հավելեց, որ բոլոր բուժաշխատողներն արդեն տեղեկացված են, ունեն համապատասխան գիտելիքները, որպեսզի կասկածելի դեպքի պարագայում անմիջապես հետազոտություն ու թեստավորում արվի, և որևէ դեպք բաց չթողնեն։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ