Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Միացյալ Նահանգներում փոխել են COVID-19-ից պաշտպանվելու հրահանգները

Միացյալ Նահանգներում փոխել են COVID-19-ից պաշտպանվելու հրահանգները

175
0

2020 թվականի մարտին համաճարակի մեկնարկից ավելի քան երկու տարի անց, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել է COVID-19 ուղեցույցի հիմնական փոփոխությունների մասին, ներառյալ մեկ շատ կարեւոր շրջադարձ, գրում է Eat This, Not That ամսագիրը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, մասնավորապես, հրաժարվում է խորհուրդ տալ վարակված դպրոցականներին եւ ուսանողներին կամ կարանտին պարտադրել ու ամեն օր թեստավորել:

«Պատվաստումներից եւ նախորդ վարակներից բնակչության անձեռնմխելիության բարձր մակարդակը, ինչպես նաեւ ընդհանուր բնակչությանը պաշտպանելու ու բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց պաշտպանելու համար հասանելի բազմաթիվ գործիքները թույլ են տալիս կենտրոնանալ մարդկանց COVID-19 վարակով առաջացած լուրջ հիվանդություններից պաշտպանելու վրա», — ասում են գործակալության փորձագետները:

Այնուամենայնիվ, դիմակները դեռեւս խորհուրդ են տրվում:

Սահմանված արձանագրության հիմնական փոփոխության մեջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը նաեւ վերացնում է կարանտինը եւ հեռավորության պահպանման մասին առաջարկություններն այն մարդկանց համար, ովքեր սերտ շփման մեջ են մտել վարակված անձի հետ:

«Նախկինում համաճարակի ժամանակ հրահանգն այն էր, որ նրանք, ովքեր վարակվել են COVID-19-ով, պետք է կարանտինային ռեժիմի անցնեն եւ չհայտնվեն հանրության շրջանում։ Այժմ վարակակի հետ շփման մեջ եղած մարդն այլեւս կարիք չունի կարանտինում մնալու, այլ պետք է 10 օր դիմակ կրի։ Մյուս կողմից՝ մարդը պետք է լինի մեկուսացման մեջ, եթե նրա մոտ COVID-19 են ախտորոշել»,- ասում են փորձագետները։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ