Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է սպառնում եգիպտացորենի չափից շատ օգտագործումը

Ինչո՞վ է սպառնում եգիպտացորենի չափից շատ օգտագործումը

148
0

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին լրագրողներին ասել է, որ եգիպտացորենի չափից շատ օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, տեղեկացրել է Sputnik ռադիոն։

Մասնագետի խոսքով՝ եգիպտացորենն օգտակար մթերք է, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով, հանքանյութերով եւ բբջանյութով։ Վերջինն օգտակար է սիրտ-անոթային համակարգի, մարսողական եւ նյարդային համակարգերի հիվանդությունների կանխարգելման համար, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Բոբրովսկին նաեւ հիշեցրել է, որ եգիպտացորենը բավական բարձր կալորիականություն ունի։

«Դա ամենօրյա օգտագործման մթերք չէ… Սեզոնին շաբաթը մի քանի անգամ կարելի է եգիպտացորեն ուտել։ Մեծահասակի օրական չափաբաժինը մոտ 200 գրամ է։ Մեկ կողրը լիովին բավական է, որպեսզի ապահովիի օրական նորմը»,- ասել է սննդաբանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ