Գլխավոր էջ Գլխավոր Պայթյունը թունավոր էր` պայթուցիկ նյութերով պահեստի վայրը անթույլատրելի

Պայթյունը թունավոր էր` պայթուցիկ նյութերով պահեստի վայրը անթույլատրելի

513
0

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ոչ միայն ողբերգություն էր և հոգեկան մեծ ցավ մահացածների հարազատների և ականատեսների համար, այլև վտանգ օդային ավազանին։ Նշենք, որ  պայթյունը ունեցավ նաև թունավոր հետևանքներ․ծծմբի ու ազոտի երկօքսիդները, քամին հասցրել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան:Հատկապես պայթյունի օրը մարդու առողջության համար վտանգավոր փոշին, ազոտի ու ծծմբի երկօքսիդը գերազանցել են թույլատրելի սահմանը:

Medmedia.am-ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ ու փորձել պարզել, թե ի՞նչ նյութեր են արտանետվել օդայի ավազան ու ի՞նչ վտանգներով են դրանք հարուստ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտանետումներ եղե՞լ են շրջակա միջավայր։

Սիլվա Ադամյան-Պայթյունի հետևանքով արտանետումներ են եղել դեպի շրջակա միջավայր։Տարբեր տեսակի այրման նյութեր են գնացել դեպի օդային ավազան և  դրանք կարող են վնասակար լինել մարդկանց առողջությանը և հիվանդությունների սրմանը։ Բժիշկներն արդեն ասել են, որ սիրտանոթային հիվանդությունները և ալերգիաները սրվելու են։Մեծ քանակությամբ այրման նյութեր քամու միջոցով տարածվել են Կենտրոնի, Էրեբունու և Երևանի ծայրամասային թաղամասերի վրա։Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ը, որը օդի հետազոտություններով է զբաղվում, նշել էր Նորքի զանգվածը, այնինչ այդտեղ բացարձակ ո՛չ ծուխը, ո՛չ հոտը չէր հասել, մարդիկ միայն հեռուստատեսությամբ են տեղեկացել դեպքի վերաբերյալ։Կարծում եմ, որ հետազոտությունները մանրակրկիտ չեն արվել ու դրա պատճառով այսօր մենք հստակ չենք կարող ասել, թե ո՞ր շրջանում ինչպիսի ազդեցություն կունենա այդ արտանետումը, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել թոքերին ու սրտանոթային համակարգին։

Ի՞նչ էր պետք անել, որ չի արվել։

Սիլվա Ադամյան- Քաղաքի նման վայրերում տեղադրել  նման պահեստներ, որտեղ այրվող նյութեր կան՝ բացարձակ անթույլատրելի է։ Անկեղծ, էլ չեմ զարմանում․ Քաղաքաշինության նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը և նույն քաղաքապետարանը ինչպե՞ս են թույլ տվել, որ քաղաքի այն հատվածում, որտեղ կիսաանապատային գոտի է, ջերմաստիճանը 4-ից 5 աստիճանով ավելի բարձր է, փոշին ու քամին շատ են, նման պահեստներ տեղադրել։ Վնասը  չի կարող գնահատվել միայն արտանետումներով, մարդկանց հոգեկան վիճակի վրա ազդել է պայթյունը, մասնավորապես այն մարդկանց վրա, ովքեր ականատես են եղել, մարդիկ կան ովքեր զոհ դարձան պայթյունին։ Այսօր մենք չպետք է խոսենք արտանետումների մասին։ Պայթյունը այնպիսին էր, որ ժամանակի ընթացքում օդը կինքնամաքրվի։Եղանակը, երբ մի փոքր ցրտի, անձրևները սկսվեն, օդը կմաքրվի։

Այս ամենում ի՞նչն էր անհասկանալի։

Սիլվա Ադամյան-Ինձ համար շատ անհասկանալի է, որ հենց քաղաքի այդ մասում (Արշակունյաց պողոտա, խմբ․)շուկա կա ու պայթուցիկ նյութերով պահեստ։ Էսպիսի մասերում մենք պետք է ջրավազանով այգիներ ունենանք, կառավարությունը և տեսչական մարմինը պետք է մտածեն նրա մասին, որ նման մեծ կոմպլեքսները տեղափոխվեն ու դրա փոխարեն մեծ պուրակներ լինեն, որը դրական ազդեցություն կունենա հետպայթունային իրավիճակի վրա։ Ես լսել եմ, որ այս հատվածում շենքեր են ուզում կառուցել։ Մենք բնապահպաններով չպետք է թույլ տանք, որպեսզի կառուցվեն շենքեր, այդտեղ պետք է այգի լինի և հուշարձան՝ զոհերի հիշատակի համար։Ամեն բան պետք է արվի շրջակա միջավայրի մաքրությունը ապահովելու համար, որպեսզի այդ տարածքի մարդիկ մաքուր օդ շնչելու հնարավորություն ունենան։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ