Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ատամնաբույժներին խորհուրդ է տրվել ավելի ուշադիր լինել բերանի խոռոչում կապիկի ծաղիկի ախտանիշների...

Ատամնաբույժներին խորհուրդ է տրվել ավելի ուշադիր լինել բերանի խոռոչում կապիկի ծաղիկի ախտանիշների նկատմամբ

169
0

Կապիկի խաղիկն աճող գլոբալ խնդիր է, որը վերջերս արտակարգ իրավիճակ է հայտարարվել ԱՄՆ-ում հանրային առողջության ոլորտում: Դասական ախտանիշների՝ ջերմության, մկանային ցավի, այտուցված ավշային հանգույցների եւ ցան շարքում բերանի խոռոչի ախտահարում հանդիպում է դեպքերի մինչեւ 70 տոկոսում, գրում է News Medical Life Sciences-ը։

Անցյալ շաբաթ Ատամնաբույժների ամերիկյան ասոցիացիան խորհրդատվական հաղորդագրություն էր տարածել իր անդամների համար, որում ներկայացրել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հիմնական առաջարկությունները կապիկի ծաղիկի մասով: Ասոցիացիան ընդգծել է, որ ատամնաբույժների կողմից տասնամյակներ շարունակ օգտագործվող վարակի վերահսկման ստանդարտ նախազգուշական միջոցները, այդ թվում՝ ընդլայնված արձանագրությունները, որոնք ներդրվել էին COVID-19 համավարակի ժամանակ, շարունակում են ապահովել հիվանդների եւ անձնակազմի անվտանգությունը կապիկի ծաղիկի հետ կապված արտակարգ իրավիճակում։

Կապիկի ծաղիկն առավել հաճախ փոխանցվում է կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման կամ հիվանդություն ունեցող մարդու մարմնի վրա առաջացած վերքերի միջոցով: Ավելի հազվադեպ այն կարող է տարածվել նաեւ այն նյութերի միջոցով, որոնք դիպել են մաշկի այդ վերքերին կամ խոցերին: Տարածման մեկ այլ սովորական եղանակ կարող է լինել սերտ շփումը շնչառական կաթիլներից արտազատումների հետ:

 

«Այժմ շատ կարեւոր է, որպեսզի բերանի խոռոչի խնամքի ծրագրերը, օրինակ, հիգիենիստների եւ ատամնաբուժական այլ մասնագետների համար նախատեսված ծրագրերը, տեղեկացված լինեն բերանի խոռոչում կապիկի ծաղիկի ախտանիշների մասին եւ հասկանան, թե ինչպես վարվել այդպիսի դեպքերի հետ»,- նշել է Սուրբ Ղուկասի անվան կլինիկայի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ուեյն Սոնդերսը:

Դեմքին վերքերը կարող են տարբեր քանակության եւ տարբեր տեղերում լինել։ Բերանի խոռոչի վնասվածքները նույնքան բազմազան են եւ կարող են լինել բերանի ցանկացած մասում, այդ թվում՝ լնդերին, լեզվին, այտերին, քիմքին եւ կոկորդին: Այդ վնասվածքները կարող են այլ հայտնի հիվանդություններ հիշեցնել, ինչպիսիք են պարզ հերպեսը, քաղցկեղային խոցերը, «ձեռք-ոտ-բերան» հիվանդության դեպքում առաջացող վնասվածքները կամ տրավմաները:

Կասկածելի վերքերի դեպքում հիվանդը կարող է դիմել առաջնային բուժօգնության բժշկի կամ շտապ օգնության կենտրոն՝ վերջնական թեստավորման համար, խորհուրդ է տալիս բժիշկ Սոնդերսը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ