Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կապկի ծաղիկը տարածվել է ԱՄՆ բոլոր նահանգներում

Կապկի ծաղիկը տարածվել է ԱՄՆ բոլոր նահանգներում

182
0

Կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է հաստատվել է Վայոմինգում, որն ամերիկյան միակ նահանգն էր, որտեղ մինչ օրս դեպքեր չէին հայտնաբերվել: Մասնագետներն աշխատում են վարակակրի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղացիներից որևէ մեկի մոտ վարակվելու բարձր ռիսկ կա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում կապկի ծաղիկով վարակվել է ընդհանուր առմամբ 15433 մարդ, որոնց մեծ մասը Նյու Յորք (2910) և Կալիֆոռնիա (2663) նահանգներում է։

Կապկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց: Այն սովորաբար թեթև է, և հիվանդների մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց ոմանք կարող են բարդություններ ունենալ: Սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ նաև ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

Կապիկի ծաղիկով վարակվածների մեծ մասը բաժին է ընկնում Եվրոպայում, հիմնականում այն տարածվում է միասեռական ​​տղամարդկանց շրջանում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ