Գլխավոր էջ Գլխավոր Մենք չունենք առողջապահական անվտանգության որևէ երաշխիք. Գևորգ Գրիգորյան

Մենք չունենք առողջապահական անվտանգության որևէ երաշխիք. Գևորգ Գրիգորյան

147
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անվտանգություն:

Սա մարդու առաջնային և հիմնական պահանջն է, որը պետք է ապահովի պետական համակարգը: Անվտանգության հիմքի վրա են կառուցվում տնտեսությունը, որն էլ իր հերթին հանդիսանում է պետության առաջընթացի գրավականը:

Անձնական և հանրային անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում առողջապահական անվտանգությունը: Ցավոք, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք չունենք առողջապահական անվտանգության որևէ երաշխիք, բացի բուժաշխատողների անտրտունջ աշխատանքից:

Ահա այս ամենի մասին զրուցեցինք «Անվտանգության ամառային ակադեմիայի» սաների հետ:

Իհարկե 1 բանախոսությունը չափազանց քիչ էր առողջապահական անվտանգության ամբողջական պատկերը ներկայացնելու համար, սակայն ինձ հիացրեց երիտասարդների հետաքրքրությունն ու ակտիվությունը թեմայի նկատմամբ՝ հնչեցին բազմաթիվ հարցեր և համարձակ տեսակետներ քննարկովող ուղղությունների վերաբերյալ…

Առհասարակ առողջապահական անվտանգությունը չափազանց կարևոր է բոլորիս համար և պահանջարկի դեպքում պատրաստ եմ այդ թեմայով ուղիղ եթերների շարք սկսել… »

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ