Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում կորոնվիրուսով վարակման դեպքերն ավելանում են

Ռուսաստանում կորոնվիրուսով վարակման դեպքերն ավելանում են

193
0

Ռուսաստանում մեկ օրում ավելի քան 3,4 հազար մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով, ինչը 2,3 տոկոսով ավելի է, քան նախորդ օրը, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«2022 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 3349 մարդ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2,3 տոկոսով»,- ասվում է զեկույցում։

Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 38 մարզում, 39-ում՝ նվազում, ութում իրավիճակը չի փոխվել։

Ընդամենը մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 37,6 հազար նոր դեպք։ Նշվում է նաև, որ մեկ օրում կորոնովիրուսից մահացել է 65 մարդ։

Զեկույցի համաձայն՝ մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 21887 մարդ կամ 1,8 տոկոսով ավելի, քան օգոստոսի 18-ին։

 

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ