Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր կանայք են հետծննդյան դեպրեսիայի ռիսկի ենթարկված

Ո՞ր կանայք են հետծննդյան դեպրեսիայի ռիսկի ենթարկված

222
0

Հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկը կարող է մոտ երկու անգամ ավելի բարձր լինել ցանկացած հոգեկան խանգարման ընտանեկան պատմություն ունեցող մայրերի մոտ՝ համեմատած նման պատմություն չունեցող մայրերի հետ:

Այս մասին է վկայում հինգ մայրցամաքներից 26 հետազոտությունների գլոբալ մետավերլուծությունը՝ ավելի քան 100 000 կանանց մասնակցությամբ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում:

 

Հաշվի առնելով, որ հոգեկան խանգարման ընտանեկան պատմությունը հետծննդյան դեպրեսիայի առաջացման ռիսկի ուժեղ գործոն է, դանիացի հետազոտողները նշել են, թե իրենք ակնկալում են, որ նման ընտանեկան պատմությունները կբացահայտվեն հղիության ընթացքում սովորական հսկողության ժամանակ մարդկանց ինքնազեկուցումների միջոցով:

Այս հետազոտությունը հատուկ ուսումնասիրել է հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկը երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Մասնագետների գնահատմամբ՝ երիտասարդ մայրերի 10-15%-ն ունենում է այսպիսի վիճակ, որը սովորական բարդություն է ծննդաբերությունից հետո:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը նշում է մի փոքր ավելի ցածր ցուցանիշ՝ ենթադրելով, որ յուրաքանչյուր ութերորդ կինն ունենում է հետծննդյան դեպրեսիայի ախտանիշներ:

Նոր հետազոտության մեջ մասնագետները տվել են հոգեկան խանգարումների ընտանեկան պատմության լայն սահմանումը՝ «ցանկացած հոգեկան խանգարում մերձավոր եւ հեռավոր ազգականների շրջանում»:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ