Գլխավոր էջ Նորություններ Առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

Առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

194
0

2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել Է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք օգոստոսի 17-ին տարածել Է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հունվարից մինչեւ հունիս երկրում ծնվել Է շուրջ 159,7 հազար երեխա: Այս ցուցանիշը մոտավորապես հազարով ցածր Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից: Ինչպես հայտնել Է El Paվs թերթը, դա վկայում Է այն մասին, որ 47-միլիոնանոց Իսպանիայում նորածինների թիվն իջել Է 1941 թվականից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Վիճակագրության ինստիտուտի համաձայն՝ տարեսկզբից մինչեւ հուլիսի 25-ը թագավորությունում մահացել Է ավելի քան 275,8 հազար մարդ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ