Գլխավոր էջ Նորություններ Հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող ռուսները 2023 թ. կարող են բախվել դեղերի անբավարարության...

Հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող ռուսները 2023 թ. կարող են բախվել դեղերի անբավարարության խնդրի հետ

162
0

Ռուսաստանում հազվագյուտ հիվանդություններով հիվանդները 2023 թվականին կարող են չստանալ անհրաժեշտ դեղամիջոցները՝ իրենց գնումների պետական ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Հիվանդների համառուսաստանյան միության հաղորդագրությանը։

Միությունը համապատասխան նամակ է հղել վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած հիվանդների թվի աճին, 2012 թվականից ծրագրի ֆինանսավորումը շատ քիչ է աճել՝ 51,9 միլիարդ ռուբլուց հասնելով 66,9 միլիարդի:

Կազմակերպության տվյալներով՝ 2023 թվականին ծրագրի բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել 20 միլիարդ ռուբլի։ Այս կապակցությամբ միությունը խնդրում է կառավարությանը, 2023-2025 թվականների դաշնային բյուջեն մշակելիս, նախատեսել լրացուցիչ առնվազն մինչև 86,9 միլիարդ ռուբլու հատկացնում Առողջապահության նախարարությանը՝ ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար:

Ռուսաստանում որոշ հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող մարդիկ դեղեր են ստանում «17 նոսոլոգիա» պետական ծրագրով, որը գործում է 2008 թվականից և ֆինանսավորվում է դաշնային բյուջեից։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ