Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչու՞ են պատվաստված մարդիկ մահանում քովիդից

Ինչու՞ են պատվաստված մարդիկ մահանում քովիդից

217
0
Neal Browning receives a shot in the first-stage safety study clinical trial of a potential vaccine for COVID-19, the disease caused by the new coronavirus, Monday, March 16, 2020, at the Kaiser Permanente Washington Health Research Institute in Seattle. Browning is the second patient to receive the shot in the study. (AP Photo/Ted S. Warren)

Աուգսբուրգի, Դյուսելդորֆի և Դրեզդենի տեխնիկական համալսարանների հետազոտողները պարզել են, որ պատվաստված մարդիկ, որոնք մահացել են կորոնավիրուսից, շատերն ունեցել են ծանր ուղեկցող հիվանդություններ և վարակվելիս ստացել են շատ մեծ վիրուսային բեռ: «Գազետա ռու»-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակված են «Nature Modern Pathology» ամսագրում:

Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի հետևանքով նախկինում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց շրջանում 29 մահվան դեպք։ Բոլոր հիվանդները մահացել են 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում։

Ուսումնասիրված խմբում ներառվել է կորոնավիրուսից մահացած 141 չպատվաստված հիվանդ։ Գիտնականները պարզել են մահվան պատճառները, նկարագրել են օրգանների հյուսվածքաբանական փոփոխությունները և առանձնահատկությունները՝ կապված մահացածի տարիքի, պատվաստանյութի տեսակի, նրանց առողջական վիճակի և վիրուսի տարբերակի հետ։

16 մասնակի և 13 ամբողջությամբ պատվաստված անձի դիահերձում է կատարվել: Մահացած հիվանդների մեծ մասը տարեցներ էին և տառապում էին մի շարք ուղեկցող հիվանդություններով։ Իրական ժամանակում օգտագործելով RT-qPCR մեթոդը, գիտնականները պատվաստված հիվանդների մոտ օրգաններով վիրուսի զգալիորեն շատ տարածում են արձանագրել: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ հիվանդները ստացել են շատ ավելի մեծ վիրուսային բեռ, քան չպատվաստված հիվանդների խումբը:

Բացի այդ, շատ պատվաստված հիվանդներ, ովքեր մահացել են, ունեցել են սնկային կամ բակտերիալ սուպերինֆեկցիա, չարորակ նորագոյացություններ կամ իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ են ընդունել: Այսպիսով, պատվաստված անձանց մոտ COVID-19-ի մահերը հազվադեպ էին և հաճախ կապված էին ծանր ուղեկցող հիվանդությունների, իմունոպրեսիվ վիճակների և բարձր վիրուսային բեռի հետ, ինչը հետագայում հաստատում է պատվաստման արդյունավետությունը:

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ