Գլխավոր էջ Նորություններ Քննարկվում է Հայաստանի և Սերբայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր կնքելու հարցը

Քննարկվում է Հայաստանի և Սերբայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր կնքելու հարցը

153
0

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից:

Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝

• բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն,

• բժշկական կենտրոնների միջև մշտական կապ,

• առողջության առաջնային պահմանման օղակի բարեփոխումներ,

• բժշկական թիմերի փոխայցելություններ,

• արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում:

Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ