Գլխավոր էջ Գլխավոր Սովորական թվացող գանգատներ, նոր դեպքեր, մահեր․ վարակաբանը՝ կապիկի ծաղիկի մասին

Սովորական թվացող գանգատներ, նոր դեպքեր, մահեր․ վարակաբանը՝ կապիկի ծաղիկի մասին

478
0

Ինչպես գիտենք, աշխարհի շատ երկրներում շրջանառվում է կապիկի ծաղիկ հիվանդությունը։ Հիշեցնենք, որ օրերս Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարեց արտակարգ իրավիճակ․ «Ես որոշել եմ, որ կապիկների գլոբալ բռնկումը հանդիսանում է միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ»։

Վարակաբան Արմեն Օհանյանն էլ անդրադառնալով վերջինիս՝ ընդգծում է, որ սա չի նշանակում, որ հիվանդությունը սկսել է շատ արագ տարածվել կամ ունի բարձր մահաբերություն, սա էպիդեմիայի կամ պանդեմիայի հոմանիշ չէ․ «Այն իրոք հիմնականում տարածվում է ԼԳԲՏ համայնքին պատկանող անձանց շրջանում։ Մոտ 15,000 հաստատված դեպք է առկա, և 20,07-ի տվյալներով 5 մահ»։

Գիտենք, որ կարևոր է հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը։ ՈՒստի պետք է հանրությունը իրազեկ լինի վերջինիս նախանշանների, ինչպես նաև թաքնված նշանների մասին, որպեսզի զերծ մնանք հնարավոր նոր բռնկումներից։ Արմեն Օհանյանի խոսքով՝ հիվանդությունը կարող է դասական ընթացք չունենալ․ «Մեծամասնությունը շարունակում է ախտորոշվել վեներոլոգիական կլինիկաներում, կարող են դիմել ոչ տիպիկ ցանով, օրինակ՝ էրոզիվ խոցային մակերեսով սեռական օրգանների շրջանում, ուղիղ և հաստ աղու բորբոքման պատկերով։ Կապիկի ծաղիկ կարելի է կասկածել, եթե բարձր ջերմությանը հաջորդում է ցանկացած տիպի ցանավորում և վերջին 21 օրում եղել եք Աֆրիկայում կամ կոնտակտ եք ունեցել հաստատված կամ կասկածելի դեպքի հետ։ Առկա են բնորոշ ախտանշաններ՝ ցան՝ սկզբում կարմիր կետերի պես, հետո բշտիկներ, բարձր ջերմություն, մկանացավեր, լիմֆատիկ հանգույցների մեծացում։  Առկա է ջերմությամբ ընթացող հիվանդություն, որի համար չկա ախտորոշում, բացատրություն, պատճառ»- ընդգծեց վարակաբանը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենն ավելի խիստ է դառնում ԼԳԲՏ անձանց համար։ Ինչպես նաև կապիկի ծաղիկի ցանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լինում է նաև ափերին, ի տարբերություն, օրինակ՝ ջրծաղիկի, որի դեպքում շատ հազվադեպ է ափերը ցանավորվում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ