Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵՑ․ կապիկի ծաղիկը՝ արտակարգ իրավիճակ

ԱՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵՑ․ կապիկի ծաղիկը՝ արտակարգ իրավիճակ

460
0

Արդեն տևական ժամանակ է կապիկի ջրծաղիկը շրջանառվում է աշխարհով մեկ։  Հարցադրումներ են արվում, թե արդյո՞ք այն կարող է վերածվել համաճարակի կամ Քովիդ 19-ի։ ԱՀԿ-ն փնտրում էր հարցի պատասխանն ու կարծես արդեն պատկերը նշմարվել է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք երկրորդ անգամ էին հավաքվում այս հարցը քննարկելու համար, չկարողացան որոշել, թե արդյո՞ք բռնկումը համապատասխանում է արտակարգ իրավիճակների չափանիշներին` համաձայն Առողջապահության միջազգային կանոնակարգի, կարծիքները տարբերվում էին:

Ի վերջո, հարցի պատասխանը տվել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Մասնավորապես նա նշել է․

«Ես որոշել եմ, որ կապիկների գլոբալ բռնկումը հանդիսանում է միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ», — Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նա ընդգծել է, որ ջրծաղիկի վտանգը ողջ աշխարհում մնում է չափավոր, բացառությամբ եվրոպական տարածաշրջանի, որտեղ այն բարձր է գնահատվում։ ԱՀԿ ղեկավարը չի բացառել, որ կա նաև հետագա միջազգային տարածման հստակ սպառնալիք։

Մինչ օրս 75 երկրներում և տարածքներում գրանցվել է կապիկի ջրծաղիկի 16000 դեպք, մահացել է հինգ մարդ:

Արտակարգ իրավիճակների կոմիտեի անդամներն էլ մի շարք ժամանակավոր առաջարկություններ են մշակյել․

Ժամանակավոր առաջարկություններ

Կապիկների բռնկումը վերահսկելու համար ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս.

– համակարգել արձագանքները՝ դադարեցնելու փոխանցումը և պաշտպանելու խոցելի բնակչությանը.

– աշխատել ազդակիր համայնքների հետ և ապահովել նրանց պաշտպանությունը.

– Ուժեղացնել հսկողության և հանրային առողջության միջոցառումները.

— ուժեղացնել վարակների կանխարգելումը և վերահսկումը հիվանդանոցներում և կլինիկաներում.

— արագացնել պատվաստանյութերի, թերապևտիկ միջոցների և այլ գործիքների կիրառման հետազոտությունը:

Այսպիսով, 2022 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ԱՀԿ-ն վերահսկում է երեք ակտիվ միջազգային արտակարգ իրավիճակներ՝ COVID-19, պոլիոմիելիտ և կապիկների ջրծաղիկ:

Հիշեցնենք, որ կապիկի ջրծաղիկը փոխանցվում է հիվանդ մարդու հետ սերտ ֆիզիկական շփման միջոցով: Մաշկի քերծվածքները և հեղուկները վարակիչ են, ուստի հիվանդությունը կարող է տարածվել հագուստի, անկողնային պարագաների, սրբիչների և սպասքի միջոցով:

Չնայած որոշ մարդիկ վարակվում են աննշան ախտանիշներով, նրանք կարող են վարակիչ մնալ երկու-չորս շաբաթ: Գիտնականները դեռ չգիտեն, թե արդյոք մարդիկ, ովքեր առանց ախտանիշների են, վտանգավոր են ուրիշների համար:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ