Գլխավոր էջ Գլխավոր Էլեկտրոնային համակարգում բժշկական ո՞ր տվյալներն են հասանելի լինելու

Էլեկտրոնային համակարգում բժշկական ո՞ր տվյալներն են հասանելի լինելու

297
0

Ինչպես հայտնել էր Առողջապահության նախարարությունը` անցում է կատարվելու էլեկտրոնային դեղատոմսերի։ Թղթային դեղատոմսերը կփոխարինվեն էլեկտրոնային դեղատոմսերով, որոնք դուրս կգրվեն միայն «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգում։

ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը օրես նշել է, որ սկսել են կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի դեղատոմսերը էլէկտրոնային դարձնելուց։ «Սա մի փուլն է, հաջորդը փուլը կլինի այն դեղատոմսը, որոնց ֆինանսավորումը անում է պետությունը և երրորդ փուլով արդեն երևի կորոշվի օրինակ՝ հակաբիոտիկների ամբողջ դեղատոմսերը դարձնել էլեկտրոնային»,- նշեց Ծաղկանուշ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով` համակարգը տեխնիկապես պատրաստ է, բայց ներդրման համար բուժհաստատությունների վրա նման ծանրաբեռնվածություն չդնելու համար իրականացվում է փուլ առ փուլ: «Բոլոր պոլիկլինիկաները ներգրավված են, իրենք իրենց մոտ վերահսկող պացիենտներին բոլոր դեղերը տրամադրում են արդեն էլոկտրոնային եղանակով, զուգահեռ, թղթայինը դեռ մնում է, որովհետև դեռ փորձարկման փուլում ենք»,- ասաց ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը:

ԱՆ-ի հրապարակած տեսանյութում նշվում է՝ արխիվային ինֆորմացիան շատ է, ոչ բոլոր տվյալները էլեկտրոնային կդարձնեն։ Անկախ ծավալից՝ պարտադիր կթվայնացնեն կարևորները՝ չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետ, հոգեկան խանգարումներ և այլն։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ