Գլխավոր էջ Նորություններ Ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է

Ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է

289
0

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում:

«Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով’ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ