Գլխավոր էջ Նորություններ Մեկ շաբաթում 600-ից ավել Covid դրական դեպք․ ու՞ր ենք գնում այս տեմպերով

Մեկ շաբաթում 600-ից ավել Covid դրական դեպք․ ու՞ր ենք գնում այս տեմպերով

253
0

Վերջին շրջանում ակտիվացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը։ Շատ մասնագետների խոսքով՝ սա սպասելի էր, քանզի վիրուսը պարբերաբար մուտացվում է, ուստի, պետք է շարունակել ապրել Covid 19-ի հետ զուգահեռ։

Առողջապահության նախարարությունն էլ հանրությանը տեղեկացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ «Ըստ ԱՀԿ-ի՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով»։

Համեմատելով վերջին մի քանի շաբաթների կորոնաթվերը՝ նկատելի է, որ անհամեմատ ավելացում կա։ Վերջին շաբաթների տվյալները ներկյացնում ենք ստորև՝

Այսպիսով, վերջին մի քանի շաբաթների տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուս/ային հիվանդությունն այնուամենայնիվ չի նահանջել։ Գուցե այս շրջանում հոսպիտալացումները այնքան շատ չեն, որքան նախկինում, սակայն վարակը կա և դեռ ակտիվ տարածվում է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ