Գլխավոր էջ Գլխավոր ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏՔԵՐԸ․ 50 մասունք լրացուցիչ փորձաքննության է ուղարկվել

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏՔԵՐԸ․ 50 մասունք լրացուցիչ փորձաքննության է ուղարկվել

296
0

Պատերազմից անցել է գրեթե երկու տարի, բայց ունենք հողին չհանձնված հայորդիների մասունքներ, քանի որ ԴՆԹ անջատելը գրեթե անհնար է եղել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ ամիսներ առաջ նշել էր , որ կան դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին և դժվար էր ԴՆԹ վերցնելը:

«Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկեցիք Հոլանդիա, և որոշ ժամանակ անց ստացանք դրանց արդյունքերը: Այս պահին նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտել ենք, ու հետազոտության մեջ որևէ փորձանմուշ չունենք»,- դեռևս փետրվարին հայտարարել էր Ավանեսյանը։ Իսկ ահա 2021թ-ի մայիսի 31-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես էին պարկով մարմիններն ու մասունքները գցված հատակին, ինչպես ականատեսներն էին փաստում, +26 աստիճան տաքության պայմաններում, ինչը անթույլատրելի էր ու արագացնում էր մարմինների քայքայման պրոցեսը, ըստ այդմ էլ՝ անհնար էր դառնալու ԴՆԹ անջատելը։ Հիմա էլ, նախարար Ավանեսյանը մոռանալով առկա բացթողումները խոսում է մասունքները Նիդերլանդներ ուղարկելու մասին, բայց չի պարզաբանում ինչու՞ այդչափ դժվարացավ ու անհնար դարձավ մարմինների նույնականացման գործընթացը։

Նախարար Ավանեսյանը ճեպազրույցում  անդրադառնալով այս ցավոտ հարցին,նշել է , որ նույնականացման գործընթացը դեռևս շարունակվում է․

«Դատաբժշկական կենտրոնում իրականացվում են կրկնակի ու շարունակական փորձաքննություններ, ցավոք ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից ԴՆԹ անջատել անհնար էր։ Մեկ տարի է համագործակցում ենք Նիդերլանդներում միջազգային փորձագիտական կենտրոնի հետ, որը մեզ տալիս է թե մասնագիտական, թե նյութատեխնիկական և թե  լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու հնարավորություն»,-նշել է նախարարը ու հավելել, որ վերջին շրջանում ևս 50 մասունք ուղարկվել է , որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն և հնարավոր լինի շատ վնասված մասունքներից որոշակի պատասխան ստանալ։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ