Գլխավոր էջ Նորություններ Սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում նվազել է

Սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում նվազել է

214
0

Վերջին 20 տարվա ընթացքում սրտի հետ կապված մահացության դեպքերը նվազել են, թեեւ տարբերությունները պահպանվում են ռասայական եւ էթնիկ պատկանելության, ինչպես նաեւ մարդկանց բնակության վայրի եւ առողջապահական խնամքի հասանելիությունից կախված։

Հետազոտողների արդյունքները հրապարակվել են երկուշաբթի Ամերիկյան սրտի ասոցիացիայի Circulation ամսագրում:

Հետազոտության մեջ օգտագործվել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները, եւ պարզվել է, որ 1999-ից 2019 թթ. սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերի թիվը նվազել է ինչպես աֆրոամերիկացիների, այնպես էլ սպիտակամորթ մեծահասակների շրջանում:

Երկրորդ հետազոտության ժամանակ Աթերոսկլերոզի բազմաէթնիկ հետազոտության գիտականները նկարագրել են համանման ասոցիացիաները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղցկեղը հաղթահարածները սրտային հիվանդությունների ավելի մեծ վտանգի տակ են:

Հետազոտության շրջանակներում գիտնականները 15 տարի շարունակ հետեւել են ավելի քան 6800 մասնակցի: Այդ ընթացքում հետազոտության մասնակիցների մոտ 20 տոկոսը մահացել է։ Նրանցից 25 տոկոսը մահացել է սրտի հետ կապված պատճառներից։

Ընդ որում, իսպանացիների եւ ասիական ծագման ամերիկացիների շրջանում դիտվել է  վաղաժամ մահվան ամենացածր ընդհանուր ռիսկը:

«Սրտային հիվանդության ավանդական ռիսկի գործոնների գնահատումից բացի, ինչպիսիք են շաքարախտը, ընտանեկան պատմությունը, արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը եւ ծխելը, այս հետազոտությունը ցույց է տալիս ռիսկը հաշվարկելիս առողջության սոցիալական որոշիչ գործոնների բացահայտման կարեւորությունը»,- պատմել է հետազոտության համահեղինակ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի սրտանոթային հիվանդությունների հետազոտութունների բաժնի տնօրեն Վենդի Փոստը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ