Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի 20 ծնված բալիկ և 31 հղիություն․ պատերազմում զավակ կորցրած մայրերը զավակներ են...

20 ծնված բալիկ և 31 հղիություն․ պատերազմում զավակ կորցրած մայրերը զավակներ են լույս աշխարհ բերում

414
0

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում արդյունքները տարեցտարի բարելավվում են, ավելանում է ֆինանսավորումը և բժշկական հաստատությունները կարողանում են ավելի շատ շահառուներ սպասարկել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Վեց ամսվա կտրվածքով ծնվել է 44 երեխա և միայն վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 104 հղիություն»,-նշել է Փաշայանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ դինամիկան դրական է, քանի որ նախորդ տարի սպասարկվել է 917 շահառու, իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ 577:

Նա նաև հայտնեց, որ զոհված հերոսներ ծնողների դիմելիությունը ավելանում է։

«Այս խնբում ունենք ծնված 20 բալիկ և միայն առաջին կիսամյակում 31 գրանցված հղիություն»,-նշել է Փաշայանը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ