Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ դիաբետ ունեցող մարդկանց չի կարելի սերուցք օգտագործել

Ինչո՞ւ դիաբետ ունեցող մարդկանց չի կարելի սերուցք օգտագործել

149
0

Դիաբետի դեպքում սնվելուն հետեւելը բուժման կարեւոր կետերից է։ Չէ՞ որ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացման ժամանակ օրգանիզմը դադարում է արձագանքել իր իսկ արտադրած ինսուլինին։

Դիաբետը զուգորդվում է նաեւ այլ հիվանդությունների հետ՝ հիպերտոնիա, ավելորդ քաշ եւ այլ խնդիրներ։ Դիետան դառնում է կարեւոր պահ մարդու վիճակի համալիր վերահսկման գործում։

Թե ինչու չի կարելի դիաբետի ժամանակ սերուցք օգտագործել՝ «Аргументы и факты»-ին ասել է «Մեդինցենտր» կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան։

«Սերուցքը շատ յուղալի եւ կալորիական կաթնամթերք է, որը չարժե ավելացնել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց սննդաբաժնում։ Սերուցքի օգտագործումը կարող է առաջ բերել քաշի ավելացում, բարձրացնել լիպիդների, արյան մեջ շաքարի մակարդակը, զարկերակային ճնշումը»,- նշել է էնդոկրինոլոգը։

Նրա խոսքով՝ անպայման պետք է հիշել, որ դիաբետը քրոնիկական էնդոկրին պաթոլոգիա է։

Այսպիսի ախտորոշում ունեցող մարդու սննդաբաժինը պետք է կազմել մի շարք ցուցանիշների հիման վրա.

հիվանդության տեսակը,հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունները,նրա առողջության ցուցանիշները, արյան մեջ շաքարի մակարդակը, զարկերակային ճնշման մակարդակը։

Սննդաբաժնի կազմումը եւ մթերքները, որոնք հակացուցված են այս կամ այն դեպքում, պետք է կատարել մասնագետի հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ