Կապիկի ջրծաղիկի վիրուսն ի վիճակի չէ տարածվել այնքան լայն, որքան COVID-19-ի հարուցիչը, այս մասին հայտնել է վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչ հատկանիշի հետ է կապված հարուցիչը։
Կապիկի ջրծաղիկը շատ ավելի քիչ վարակիչ հիվանդություն է, քան կորոնավիրուսային վարակը, ասել է վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը:
«Այս վիրուսի համատարած տարածումը տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր և առավել եւս միլիոնավոր մարդկանց վրա մեզ չի սպառնում», – նշել է նա։
Վիրուսաբանը հիշեցրել է, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մինչդեռ կապիկի վիրուսով կարող է վարակվել միայն վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։Բացի այդ, ջրծաղիկի վիրուսը կարող է փոխանցվել մի մարդուց մյուսին ոչ ավելի, քան տասը անգամ, և այս կարևոր հատկանիշը կանխում է վարակի արագ տարածումը, շարունակել է Ալթշտեյնը։
«Վիրուսի յուրաքանչյուր հաջորդ փոխանցման ժամանակ որոշակի թուլացում է տեղի ունենում, կապիկի վիրուսը մարդուց մարդ կարող է փոխանցվել մոտ տասը անգամ, իսկ հետո այնքան թուլանում է, որ հետագա փոխանցում չի լինում»,- նկատել է վիրուսաբանը։
Նա ավելացրել է, որ կապիկի ծաղիկից մահացությունը ամենաբարձրն է, երբ մարդիկ այդ հիվանդությունը վարակում են անմիջապես կենդանիներից:
«Կենդանուց մարդուն առաջին վարակվելու դեպքում վիրուսը բավականին վտանգավոր է, այն կարող է բերել 1-ից տասը տոկոս մահացության: Երբ այն ավելի է տարածվում մարդուց մարդուն, այն կորցնում է իր մահաբեր հատկությունները», – բացատրել է Ալթշտեյնը:
Նրա խոսքով, կապիկի ջրծաղիկը կենդանիներից մարդուն փոխանցվում է միայն Աֆրիկայում, իսկ աշխարհի մյուս շրջաններում այդ վարակը փոխանցվում է մարդուց մարդուն։
«Այժմ հայտնաբերվել է վարակի մի քանի հազար դեպք (Աֆրիկայի սահմաններից դուրս,- խմբ.), և մեկ մարդ մահացել է Բրազիլիայում:
Կապիկի ծաղիկի և COVID-19-ի հարուցիչները միայն մեկ ընդհանուր բան ունեն՝ դրանք ի սկզբանե մարդկանց փոխանցվել են կենդանիներից, նշել է նա։
«Կորոնավիրուսային վարակը և կապիկի ջրծաղիկը բոլորովին տարբեր հիվանդություններ են»,-նշել է նա։
Ի դեպ՝ արդեն խոսվում է կապիկի ծաղիկի դեմ պատվաստումների մասին։
Նյու Յորքում (ԱՄՆ) ստեղծվել են զանգվածային պատվաստումների երեք կետեր՝ կապկի ծաղիկի աճող դեպքերի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Breitbart News-ը, փոխանցում centralasia-ն։
Նյու Յորքի առողջապահության հանձնակատար Էշվին Վասանը ասել է, որ քաղաքը պայքարում է վարակի տարածման դեմ, որով հիվանդացել է 500 մարդ:
Ի դեպ՝ ջրծաղիկի դեմ պատվաստումը, որն իրականացվում էր աշխարհի տարբեր շրջաններում հիմնականում մինչև 1982 թվականը,նվազեցնում է հիվանդության ռիսկը կամ դրա ծանր ընթացքը, սակայն դրա արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է։
Ս․ Ա․