Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ամռանը խուսափել սննդային թունավորումներից

Ինչպե՞ս ամռանը խուսափել սննդային թունավորումներից

208
0

Ամռանը սննդային թունավորումներից պաշտպանվելու համար հարկավոր է հաճախակի լվանալ ձեռքերն ու ինչպես հարկն է ջերմային մշակման ենթարկել մթերքը։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով գաստրոէնտերոլոգ Նադեժդա Պախոմովսկայային։

Բժշկի խոսքով՝ տարվա շոգ եղանակին սննդային վարակների վտանգը բարձրանում է, քանի որ եղանակային նման պայմանները նպաստում են սննդի արագ փչանալուն։ Օրինակ՝ հում միսը, թռչնամիսը, ձուկը, աղցանները, կտրատված մրգերն ու բանջարեղենը սառնարանից դուրս թարմ են մնում միայն երկու ժամ։

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել խմել միայն եռացված կամ շշալցված ջուր, իսկ պատրաստի աղցաններն ու միսը գնել միայն այն հաստատություններից, որտեղ պահպանվում են սանիտարական բոլոր նորմերը։

«Մսի, ձկան, բանջարեղենի ու հացի համար կիրառեք կտրատելու տարբեր տակդիրներ։ Հյուրերին պատրաստի ուտեստների հետ որպես սոուս մի առաջարկեք հում մսի կամ ձկան մարինացումից մնացած մարինադները», – հավելել է բժիշկը՝ շեշտելով, որ եթե այնուամենայնիվ չի հաջողվել խուսափել թունավորումից, ապա հարկավոր է անհապաղ ստամոքսի լվացում անել ու սորբենտային ազդեցությամբ օժտված դեղամիջոց ընդունել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ