Գլխավոր էջ Գլխավոր «Կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բկ-ներում»․ ԱՆ

«Կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բկ-ներում»․ ԱՆ

235
0

Ինչպես հայտնում են ԱՀԿ-ից և ՀՀ ԱՆ-ից՝ կորոնավիրուսային հիվանդությունը կրկին ակտիվանում է։ Շատերին հուզով հարցերից է ՝ արդյո՞ք պետք է կրկին հետևել որոշակի հակահամաճարակային կանոնների, թե մարդիկ արդեն իմունիտետ ունեն, մեծ մասն էլ պատվաստված ենն և այլևս դիմակ կրելու կարիք չկա։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: «Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում»։

Անդրադառնալով շատերին հուզոդ հարցերին՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.

«Պատվաստվել COVID-19-ի դեմ, ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք, կրել դիմակ, հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել, խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան, պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխել փակ տարածքները: Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում»,- նշվում է հրապարակման մեջ։

Հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ