Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Շատ օգտակար կլինի առաջամարտիկ ընտանեկան բժիշկներին օգնել․ առաջարկ Առողջապահության նախարարությանը

Շատ օգտակար կլինի առաջամարտիկ ընտանեկան բժիշկներին օգնել․ առաջարկ Առողջապահության նախարարությանը

1501
0

«Վերլուծելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ելնելով ընտանեկան բժիշկների բազմաթիվ զանգերից ու բարձրաձայնած խնդիրներից՝ ուզում եմ դիմել նախարարությանը հետևյալ առաջարկով։

Մեր ամբուլատորիաներում աշխատող ընտանեկան բժիշկները հաճախ առնչվում են հիվանդի մոտ թոքաբորբի, զարգացող շնչական անբավարարության արագ ախտորոշման ու ճիշտ գնահատման հարցերի հետ։

Կարծում եմ, որ այս իրավիճակում շատ օգտակար կլինի մեր ԱԱՊ օղակի առաջամարտիկ ընտանեկան բժիշկներին օգնելու հարցում` յուրաքանչյուր ԱԱՊԿ ին տրամադրել (հնարավորության դեպքում) մեկ պուլսօքսիմետր, որպեսզի անհրաժեշտության պարագայում արագ գնահատվի պացիենտի արյան թթվածնի հագեցածությունը (սատուրացիան)։

Այդ հետազոտությունը կորոնավիրուսի վարակի դեպքում կարևորվում է նաև ԱՀԿի կողմից։
Բոլորին առողջություն ու բարձր տրամադրություն»։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ելնելով ընտանեկան բժիշկների բազմաթիվ զանգերից ու բարձրաձայնած խնդիրներից…

Geplaatst door Marina Ohanian op Woensdag 25 maart 2020

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ