Գլխավոր էջ Գլխավոր 7 մթերք իմունային համակարգն ամրացնելու համար

7 մթերք իմունային համակարգն ամրացնելու համար

1325
0

Իմունային համակարգի արդյունավետ աշխատանքը կախված է, թե ինչով է սնվում մարդը։

Թույլ իմունային համակարգի հիմնական պատճառներից են սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, կարևոր սննդանյութերի պակասը և ընդհակառակը՝ այն նյութերի ավելցուկը, որոնք կլանում են հիվանդածին  բակտերիաներ և վիրուսներ։

Հաճախակի մրսածությունը, քնկոտությունը,  էներգիայի պակասը, ինչպես նաև հերպեսի հայտնվելը հուշում են, որ պետք է ամրացնել իմունային համակարգը։ Այս խնդիրը լուծելու համար հարկավոր է կարգի բերել սեփական ափսեն։

Ցիտրուսներ․

Ցիտրուսները արևադարձային և մերձարևադարձային մշտադալար ծառեր են՝ հյութալի բազմագույն պտուղներով։ Կիտրոնը, նարինջը, թուրինջը, մանդարինը մեր գլխավոր օգնականներն են իմունային համակարգը  ամրացնելու համար։ Այս մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C: Այն ոչ միայն ամրացնում է դիամդրողական համակարգը, այլև օրգանիզմը պաշտպանում է վաղաժամ ծերացումից։

Ցիտրուսները հարուստ են նաև վիտամին B-ով, որի օգտագործումը խթանում է լավ տրամադրությունը, օգնում է ազատվել անքնությունից, մաշկի և մազերի խնդիրներից։

Image result for ցիտրուսներ

Մեղր․

Սննդարար նյութեր պարունակելու շնորհիվ (վիտամին C, վիտամին B, կալիում, երկաթ, մագնիում, նատրիում, կալցիում, ֆրուկտոզա, գլյուկոզա, սպիտակուցներ)՝  մեղրը դրսևորում է հակաբակտերիային, հակասնկային և հակավիրուսային ակտիվություն։ Այլ կերպ ասած՝ մեղրը մաքսիմալ ակտիվացնում է օրգանիմզի պաշտպանիչ ֆունկցիաները։ Մեղրը նաև լավ է ազդում շնչառական համակարգին, ոչնչացնում է վիրուսները, դրսևորում է հակաբորբոքային ակտիվություն, խթանում է մարսողությունը, լավացնում է ոսկորների և ատամների վիճակը, քանի որ հագեցնում է օրգանիզմը կալցիումով։

Image result for մեղր

Յոգուրտներ․

Յոգուրտներ ուտելու դեպքում՝ օրգանիզմ ստանում է կենսաբանական ակտիվ պրապիոտիկներ՝  լակտո- և բիֆիդոբակտերիաներ։ Լակտոբակտերիաները արագացնում են նյութափոխանակությունը՝ ազդելով ստամոքսի աշխատանքի վրա, միաժամանակ կանխելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացումը։ Բիֆիդոբակտերիաների շնորհիվ մարսվում են մանրաթելերը, ինչպես նաև սինթեզվում են մի շարք վիտամիններ։

Եթե ամեն օր օգտագործել երկու բաժակ յոգուրտ, օրգանիզմը  կսինթեզի իմունային համակարգը ամրացնող ինտերֆերոն (պաշտպանական սպիտակուց)։ Յոգուրտը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, ուստի շատ ավելի լավ կլինի, որ սոուսների մեջ թթվասերը փոխարինենք յոգուրտով։ Յոգուրտը պետք բնական լինի՝ առանց գունանյութերի և կոնսերվանտների։ Շատ ավելի օգտակար կլինի, եթե յոգուրտը լինի տնական։

Image result for յոգուրտներ

Կանաչի․

Սամիթը, մաղադանոսը, սպանախը, հազարաթերթը հիանալի հակաօքսիդանտներ են։ Հակաօքսիդանտների շնորհիվ ոչ միայն ամրացնում է դիմադրողականությունը ինֆեկցիաների նկատմամբ, այլև կանխում է բջիջների վնասումը։ Հատկապես օգտակար է մաղադանոսը․ այս կանաչիի մեջ վիտամին C-ի պարունակությունը 4 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի։

Image result for zelen

Սոխ և սխտոր․

Սոխն ու սխտորը ոչ միայն ամրացնում են իմունային համակարգը, այլև դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը՝ պարունակելով հակաօքսիդանտներ և վիտամին C։          Սոխ-շալոտը ունի ուժեղ հակամիկրոբային ակտիվություն, որը պայմանավորված է նրա՝ մեծ քանակությամբ վիտամինների և հանքանյութերի պարունակությամբ (վանադիում, քրոմ, կոբալտ, սելեն և վիտամիններ՝ B3, B5, B1, B6, B9, A, C): Բուլղարական սոխն էլ ունի միզամուղ հատկություն՝ կալիումի պարունակության շնորհիվ։ Հենց այս պատճառով այն համարվում է արդյունավետ և հզոր դետոքս։ Բուլղարական սոխը խթանում է լյարդի և լեղապարկի գործառույթները։

Ինչ վերաբերում է սխտորին։ Այն պարունակում է բազմաթիվ  նյութեր, որոնք օգտակար ազդեցություններ են թողնում օրգանիզմի վրա՝ ֆոսֆորական թթու, վիտամին C, B, D, եթերային յուղեր։

Image result for սոխ ու սխտոր

Կոճապղպեղ (իմբիր)․

Կոճապղպեղի օգտակար հատկությունները ձևավորվում են հիմնականում մարգանեցի, երկաթի, մագնիումի, կալիումի, ցինկի, B3 և B6 վիտամինների, այլ նյութերի համատեղ ազդեցության շնորհիվ։

Կոճապղպեղն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի արտահայտված հակաբակտերիալ և հակավարակային ազդեցություն, լավացնում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ջերմացնում է մարմինը և կանխարգելում փորկապությունը (հատկապես, եթե օգտագործվում է դարչինի հետ համատեղ)։

Image result for կոճապղպեղ

Քրքում․

Քրքումը շատ ուժեղ հակաօքսիդանտ է, պարունակում է կալցիում, երկաթ, յոդ, ֆոսֆոր, կալիում, վիտամին C և B խմբի վիտամիններ, եթերային յուղեր, ալկալոիդներ և այլն: Կարող է ունենալ կծու, դառը կամ տտիպ համ: Օրգանիզմից հեռացնում է խարամներն ու տոքսինները, արդյունավետ է քիմիական նյութերով թունավորումների դեպքում:

Քրքումն աղիները մաքրում է լորձից՝ ճնշելով նեխած միկրոֆլորան, լավացնում է մարսողությունը, կանոնավորում է ստամոքսաաղիքային համակարգի գործունեությունը և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Քրքումը բնական հակաբիոտիկ է, ինչպես նաև հզոր հակաբորբոքային և հակասեպտիկ միջոց: Լավ ջերմիջեցնող է և վերացնում է հազը:

Image result for քրքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ