Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ «կշահենք» էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից

Ի՞նչ «կշահենք» էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից

341
0

Ինչպես գիտենք, նեդրվել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը։ Թղթային դեղատոմսերը փոխարինվում են էլեկտրոնային դեղատոմսերով, որոնք դուրս կգրվեն միայն «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգում։

Իսկ ի՞նչ «կշահի» բնակչությունը՝ էլեկտրոնային դեղատոմսերի անցնելով։ ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը հարցարզույցներից մեկում անդրադառնալով պոլիկլինիկաներում առկա հերթերին՝  նշեց, որ համակարգի անցնելը կկարգավորի նաև այս խնդիրը․ «Մենք այսօր դիմելով պոլիկլինիկա՝ արդեն այցը գրանցված է լինելու և բժիշկը նախնական զննելով, դնելով ախտորոշում, նշանակելով դեղորայք՝ ինքն իր «Արմեդ» համակարգի մեջ նշանակելու է համապատասխան դեղորայքը, և դա գնալու է ցանկացած դեղատուն, որոնք որ լիցենզավորված են։ Մոտենալով ID կամ սոց․ քարտով տվյալ անձը ստանալու է դեղորայքը։ Խոսելով հերթերից՝ ասեմ, որ դա ամենակարևոր պրոբլեմներից մեկն է, այսօր հավելվածի միջոցով կարող են հերթագրվել նախընտրած ժամին, իսկ միջին ժամային տևողությունը 15ր է»։

Դեղատանն այլևս բժշկի անընթեռնելի ձեռագրից կամ ճմրթված թղթից ինֆորմացիա կարդալու խնդիր չի լինի. «Դեղատան աշխատողը ընդամենը մի տվյալ է մուտքագրում համակարգ ու ամբողջ ինֆորմացիան աչքի առաջ է լինում, և ավտոմատ, հենց համակարգում երևում է որ դուրս է գրվել այս դեղերը և պահեստից ավտոմատ դուրս են լինում և սպասարկումն ավելի արագ է ստացվում»,- օրերս MedMedia.am-ին հայտնել էր ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը։

Շարունակելի․․․

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ