Գլխավոր էջ Նորություններ Էլեկտրոնային դեղատոմս՝ թղթայինի փոխարեն․ համակարգը ներդրվել է

Էլեկտրոնային դեղատոմս՝ թղթայինի փոխարեն․ համակարգը ներդրվել է

520
0

Ինչպես հայտնել էր Առողջապահության նախարարությունը` անցում է կատարվելու էլեկտրոնային դեղատոմսերի։ Թղթային դեղատոմսերը կփոխարինվեն էլեկտրոնային դեղատոմսերով, որոնք դուրս կգրվեն միայն «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգում։ Առողջապահության նախարարության օրերս իր էջում տեղադրած տեսանյութից տեղեկացանք, որ Հայաստանի պոլիկլինիկաներում համակարգն արդեն ներդրվել է:

Համակարգն իրենից ենթադրում է, որ պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում մարդկանց հերթեր չեն գոյանա, իսկ շատ բուժառուների կողմից դժգոհություն առաջացրած խնդիրը՝ անընթեռնելի դեղատոմսերն արդեն անցյալում կմնան։

ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանն էլ նախկինում անդրադառնալով թեմային՝ նշել էր, թե ինչպես է ընթանալու էլեկտրոնային համակարգի անցումը․ «Մենք այսօր դիմելով պոլիկլինիկա՝ արդեն այցը գրանցված է լինելու և բժիշկը նախնական զննելով, դնելով ախտորոշում, նշանակելով դեղորայք՝ ինքն իր «Արմեդ» համակարգի մեջ նշանակելու է համապատասխան դեղորայքը, և դա գնալու է ցանկացած դեղատուն, որոնք որ լիցենզավորված են։ Մոտենալով ID կամ սոց․ քարտով տվյալ անձը ստանալու է դեղորայքը»։

Խոսելով հերթերից՝ Ջումայանը հավելեց, որ դա ամենակարևոր պրոբլեմներից մեկն է, այսօր հավելվածի միջոցով կարող են հերթագրվել նախընտրած ժամին, իսկ միջին ժամային տևողությունը 15ր է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ