Գլխավոր էջ Նորություններ Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները

Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները

369
0

Կապիկի ծաղիկի վիրուսը մուտացիայի չի ենթարկվել կամ չի դարձել ավելի վարակիչ, սակայն այն ավելի լայն տարածում է ստանում, սկսել են վարակվել տղամարդկիկ, կանայք, դեռահասները: Նիդեռլանդներում հայտնաբերվել է երեխայի մոտ կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովն ասել է, որ  «բոլոր տարիքները ենթարկվում են այս հիվանդությանը»։

«Վիրուսը մուտացիայի չի ենթարկվել, ավելի վտանգավոր չի դարձել։ Մեծահասակները կարող են վարակել երեխաներին, երեխաները կարող են վարակել մեծերին: Կապիկի ծաղիկով կարող են վարակվել տարբեր տարիքի մարդիկ»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ, պարզաբանել է Սեմյոնովը։

Նա նաև զգուշացրել է, որ հիվանդությունը ծանր են տանում երեխաները, հղիները և թուլացած իմունային անբավարարություն ունեցող մարդիկ։ Այս առումով հիվանդության անբարենպաստ ընթացքի դեպքերն առավել հաճախ հանդիպում են երեխաների, հղիների կամ ՄԻԱՎ վարակակիրների մոտ։

 

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ