Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւմ համար են օգտակար ապուրները

Ո՞ւմ համար են օգտակար ապուրները

246
0

Ապուրը թույլ է տալիս մարդուն ավելի քիչ կալորիաներ օգտագործել, քան կա երկրորդ ճաշատեսակներում, եւ կուշտ մնալ, URA.RU-ին ասել է սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի եւ դիետոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը:

 

«Առանց ցանկացած մթերքի կարելի է ապրել, բայց կան ուտեստներ, որոնք օգնում են ավելի լավ ապրել։ Ապուրը դրանցից մեկն է։ Ապուրը համեմատաբար ցածր կալորիականություն ունի՝ երկրորդ ճաշատեսակների համեմատ: Միաժամանակ, այն բավականին սննդարար է։ Երբ մարդն իր սննդակարգում ապուր է ներառում, նրա սննդի կալորիականությունը նվազում է»,- ասել է Միխայիլ Գինզբուրգը։

 

Նա նշել է ապուրի օգտակարությունը աղեստամոքսային տրակտի համար։ «Լավ է, երբ սննդի հետ միասին օրգանիզմ հեղուկ է մտնում։ Շատ գաստրոէնտերոլոգներ եւ դիետոլոգներ խորհուրդ են տալիս ուտելիս հեղուկ խմել: Իսկ ապուրի հետ նույնիսկ խմել պետք չէ: Այս ուտելիքն ավելի քիչ է գրգռում ստամոքսը։ Ապուրներն ավելի լավ են մարսվում։ Այս ուտեստների բազմաթիվ տարբերակներ կան: Հեշտ է դիետա պահել: Դրանք կարող են լինել հացահատիկային, կաթնային, ձկնային, մսային: Պատահական չէ, որ աշխարհի բոլոր հայտնի խոհանոցներն ապուրներ ունեն»,- պարզաբանել է սննդաբանը։

 

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ