Գլխավոր էջ Գլխավոր «Պոլիկլինիկաներում չենք ունենա հին, սովետական միությունից ժառանգած ռենտգեն սարքեր»․Գ․ Սիմոնյան

«Պոլիկլինիկաներում չենք ունենա հին, սովետական միությունից ժառանգած ռենտգեն սարքեր»․Գ․ Սիմոնյան

582
0

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն օրերս, ասուլիսի ընթացքում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուժհիմնարկներում նախատեսվող բարեփոխումները, պոլիկլինիկաների օպտիմալացման հարցերը։ Սիմոնյանի խոսքով՝  ամենաշատը շահարկվում է պոլիկլինիկաների խոշորացման հարցը։

«Շատ է նենգափոխվում և փորձում բացասական տոներով ներկայացվել, որ պոլիկլինիկաներ են փակվում, կրճատվում և այլն։ Իրականությունը հետևյալն է՝ մայիս ամսին, ավագանու համապատասխան որոշմամբ, որոշում կայացվեց 7 ՓԲԸ, որոնք առաջնային օղակի կազմակերպություններ էին՝ խոշորացվեն, միանան մոտակա այլ ավելի խոշոր առաջնային օղակի ՓԲԸ։  Այս պահի դրությամբ որոշումն այնպիսին է, որ պոլիկլինիկաներն իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են։ Պարզապես մեկը ավելի խոշոր իրավական, ֆինանսական միավորի են վերածվելու, ինչը բավականին դրական էֆեկտներ է բերելու, սկսած՝ ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումից», — ընդգծեց փոխքաղաքապետ Սիմոնյանը։

Գևորգ Սիմոնյանը նշեց միայն 7 պոլիկլինիկաների մասին, անդրադառնալով մյուս պոլիկլինիկաներին՝ ասաց, որ քննարկվում է, սակայն վերջիններս շատ չեն․ «Քանի որ վերջնական չէ, չեմ ուզում ասել՝ անձնակազմի և բնակչության շրջանում լրացուցիչ անհանգստություններից խուսափելու համար։ Երբ որ հիմնավորումներ կունենանք, այդ մասին հանրային քննարկում կսկսենք։ Որպեսզի տպավորություն չստացվի, որ խոշորացնում ենք, փակում ենք և այլն, ասեմ, որ այս տարի նախատեսում ենք քաղաքապետարանի բյուջեով շուրջ 230մլն դրամի սարքավորումների և պարագաների ձեռքբերում և հագեցում։ Նախատեսում ենք մինչև տարեվերջ մեր պոլիկլինիկաներում թվով 8 ռենտգեն սարքերի ձեռքբերում և տեղադրում, ինչի արդյունքում մենք էլ մեր առաջնային օղակում չենք ունենա հին, սովետական միությունից ժառանգված ռենտգեն սարքեր»։

Այսպիսով, առողջության առաջնային օղակներում ամբողջությամբ ժամանակակից ախտորոշման պայմաններ է ստեղծվելու, և պոլիկլինիկաների խոշորացումն իր հետ բերելու է ոլորտում դրական դինամիկայի։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ