Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Արդյո՞ք պետք է դիմակ կրել և պատվաստվել

Արդյո՞ք պետք է դիմակ կրել և պատվաստվել

268
0

Աշխարհում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի նոր ալիք, այս մասին ասել է Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան The Jerusalem Post-ի իսրայելական խմբագրությանը տված հարցազրույցում։

Կորոնավիրուսի նոր ալիքի զարգացման ֆոնին շատերին հետաքրքրում է մի հարց․ արդյո՞ք պետք է շարունակել պատվաստումները։

Հարցին, թե արդյոք նա խորհուրդ է տալիս հինգերորդ չափաբաժինը, Բուրլան պատասխանել է, որ ինքը միշտ շատ զգույշ է և հիմնվում է յուրաքանչյուր երկրի առաջարկությունների վրա, քանի որ դրանք ունեն իրենց յուրահատուկ առանձնահատկությունները: Նա նաև խոսել է կորոնավիրուսի նոր ալիքի մասին, նշելով․

«Նոր ալիք է գալիս»,- ընդգծեց նա։ Կարծում եմ, որ ոչ բոլորն են ընդունել չորրորդ չափաբաժինը: Եվ հիմա մենք ունենք omicron տարբերակ, որն ավելի դժվար է կառավարել»,-նշել է նա:

 Ինչպե՞ս վարվեն կառավարությունները, արդյո՞ք պետք է դիմակ կրել․

«Ես կառավարություններին առաջարկություններ չեմ անում։ Ես նրանց տվյալներ եմ տալիս, նրանք էլ առաջարկություններ են անում։ Այստեղ՝ Իսրայելում, առաջարկություն կա չորրորդ չափաբաժնի համար, և մարդիկ այս պահին կարիք չունեն հետևելու սոցիալական հեռավորության միջոցառումներին, որոնք մենք նախկինում ունեինք», — ընդգծել է նա։Բուրլան նշել է, որ այժմ «աշխարհի բոլոր անկյուններում մեծ ճնշում կա՝ մարդկանց հին ապրելակերպին վերադարձնելու համար»։

«Կան պատճառներ, թե ինչու մենք կարող ենք դա անել հիմա: Պատվաստվածների տոկոսը շատ բարձր է, և բուժման մեթոդներ ունենք։ Հենց հիմա կան բանավոր մեթոդներ, որոնք զգալիորեն նվազեցնում են լուրջ հիվանդություն ստանալու հավանականությունը»,- ասել է նա:

«Պետք չէ կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»,-գրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բայց  ԱՀԿ ղեկավարը պնդել է , որ ըստ նրա՝  Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի գնահատականներով կրոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր ծածկույթով պայմանավորված։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ