Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ դիմեմ հոգեբանին, խորհուրդ տա և լուծի խնդիրներս

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ դիմեմ հոգեբանին, խորհուրդ տա և լուծի խնդիրներս

441
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շաքում հյուրընկալվել է հոգեբան Տաթև Նահապետյանը։ Նրա հետ զրուցել ենք հոգեբանությանն առնչվող միֆերից մեկի մասին։

Միֆ – Գնամ հոգեբանի մոտ, որ խորհուրդ տա ու լուծի խնդիրներս։ Այս միֆը թերևս առաջացել է կամ այցելուների անտեղյակությունից, քանի որ չեն գիտակցում, թե ո՞ւր են դիմում, ինչո՞ւ են դիմում և ի՞նչ արդյունք են ակնկալում կամ ոչ պրոֆեսիոնալ մասնագետներից, ովքեր գուցե տարածել են այս միֆը։

Իրականություն – Իրականում, հոգեբանն այն մարդն է, ով տեսնում է Ձեր խնդրի առավել խորը շերտերը, ուղեկցում է դեպի ենթագիտակցություն, դուրս բերում այնտեղ թաքնված խնդիրները, առաջարկում լուծման բանալիներ, որոնք, ի դեպ, ընտրում եք Դուք։ Եվ այդ ողջ թերապևտիկ ընթացքում հոգեբանը, բնականաբար, ուղորդում է Ձեր հոգեէմոցիոնալ վիճակը, ապահովում է էմոցիոնալ ֆոնը, վերահսկում է ներքին կատարվող փոփոխությունները։ Եվ հենց հոգեբանն է այդ ամենը կատարում, այլ ոչ թե այլ մասնագետ, քանի որ նա ունի գիտելիքներ, տիրապետում է հոգեթերապևտիկ ուղղություններին, հոգեթերապևտիկ ուղղությունների մեթոդներին և տեխնիկաներին, ինչը բնորոշ է այդ մասնագետին։ Եվ հոգեբանը ոչ մի կերպ չի կարող Ձեր փոխարեն որոշել, չի կարող Ձեզ խորհուրդներ տալ, քանի որ որոշումը բացառապես Ձեր կողմից պետք է կայացվի, միայն Դուք կարող եք հանգել կոնկրետ որոշմանը։ Իսկ եթե դեռ պատրաստ չեք դա ընդունել, պատրաստ չեք ինչ որ կերպ Ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, հետևաբար հոգեբանը չի կարող օգնել և պարզ է, որ այդ թերապիան դրական արդյունք չի տա։ Շատերն են մտածում՝ ես կգնամ, հոգեբանը կլուծի իմ խնդիրը, կաջակցի ինձ, իմ կողմից կլինի ցանկացած դեպքում։ Նման մտածողությունը ենթադրում է, որ այդ անձը թերապիային պատրաստ չէ և չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ