Գլխավոր էջ Գլխավոր Որեւիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում. Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Որեւիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում. Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

182
0

Ով կասի՝ հարկեր վճարելը «կաշի քերթել է», ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում իրավիճակը: Այս մասին այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով այն քննադատութուններին, թե իշխանությունը «կաշի քերթելով» բյուջե է լցնում:

«Որեւիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում: Մարդիկ դուրս են եկել են սեւ դաշտից, իրենք իրենց վճարներն անում են: Այն մարդը, որը կաշի քերթել դա կասի, ապա ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, օրենքի առաջ հավասար լինելը եւ հարկեր վճարելու պարտականությունը: Ենթադրում եմ, որ որոշ մարդկանց համար Հայաստանում միշտ չէ որ եղել է նման իրավիճակ, եղել են արտոնյալներ, որոք հարկեր չեն վճարել, դրա դիմաց գուցե բնակարաններ են նվիրել, զարդեր կամ դրա դիմաց չգիտեմ` ինչեր են ստացել: Այդ իրենց համար, այո, պետք է քերթվի եւ պետք է բերեն բյուջե եւ վճարեն բոլոր այն գումարները, որոնք ՀՀ քաղաքացիներինն են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ին չի գոհացնում կորոնավիրուսի տարածմանը կանխարգելող միջոցառումները, Ալեն Սիմոնյանն ասաց. «Երբ մենք քաղաքացիներին առանձնացնում էինք Ծաղկաձորում, Գագիկ Ծառուկյանն ասում էր` ոնց կարելի է մարդկանց առանձնացնել Ծաղկաձորում, հիմա այնտեղ մարդ չի գնում: Կողքից ուղղակի խորհուրդներ տալը շատ հեշտ է: Նույնիսկ տարբեր երկրների ղեկավարներ տարբեր իրավիճակների զարգացման ընթացքում անում են տարբեր մեկնաբանություններ: Այսօր կա փաստ եւ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում էն մի ընդդիմախոսը, որովհետեւ ես ունեմ փաստ: Փաստ առ այն, որ Հայաստանն այսօր չունի դատարկ սննդի խանութներ: Փաստ է, որ Հայաստանում ամբողջ ինֆորմացիան տրամադրվում է, փաստ է, որ մենք Հայաստանում չունենք շատ ծայրահեղ դեպքեր, փաստ է այն թվերը, որը ունենք»:

Ալեն Սիմոյանը շեշտեց, որ այսօր ՀՀ-ն ամենալավ ձեւով է դիմակայում կորոնավիրուսի տարածման դեմ` աշխարհի մակարդակով.  «ՌԴ-ի հեռուստաընկերությունը միացրեք եւ տեսեք` Միջին Ասիայի մեր հարեւան երկրների քաղաքացիները Մոսկվայի օդանավայականում ինչպես են քնում եւ իրենց երկրներն իրենց չեն տեղափոխում: Պետությունն անելու է ամեն ինչ, որ հնարավորինս հեշտ անցնի բոլորի համար: Հարված ստանում են բոլորը, բիզնեսը, տասնյակ հազարավոր անհատ ձեռներեցներ ունենք, տուրիզմը… խայտառակ վիճակ է, ռեստորանները, որոնք վարձ են վճարում, հասարակ քաղաքացին, որը կոմունալ է վճարում, մենք պետք է բոլորին մաքսիմալ օգնենք: Սա պատերազմին հավասար մի բան է: Մենք պետք է մեր ռեսուրսներն օգտագործենք այնպես, որ կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել»:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ