Գլխավոր էջ Նորություններ Մեր նպատակը աշխատատեղերը փրկելն է, աշխատատեղը մեքենա չի, որ խոդ տվեցիր՝ անջատեցիր,...

Մեր նպատակը աշխատատեղերը փրկելն է, աշխատատեղը մեքենա չի, որ խոդ տվեցիր՝ անջատեցիր, խոդ տվեցիր՝ բացեցիր. ԲՀԿ-ական

427
0

Այսօր կառավարությունը պետք է ժողովրդի համար պարզ, հասկանալի 4-5 քայլեր անի: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք այսօր ունենք կարանտինի իրավիճակ, որ մարդիկ տանը նստած են, իսկ մենք ունենք ոչ պետական հատվածում 436 հազար աշխատող մարդ, որից 200 հազարն աշխատում է օրավարձով: Այսինքն մարդը բացի այն, որ օրվա վարձը չի ունենալու, նաեւ գումարվում է իր սպառողական վարկը: Այսօր մենք 560 հազար սպառողական վարկ ունենք: Մարդը պետք է հստակ իմանա, որ 3-րդ օրը, 4-րդ օրը իր գումարը հստակ պետք է ստանա: Մարդկանց պետք է 2-3 ամիս նվազագույն աշխատավարձի չափով, որը 68-70 հազար դրամ է, գումար տալ: Քանի որ բյուջեով նախատեսված են մեծ կապիտալ ծախսեր, թող կառավարությունը պետական գնումների կոշտ համակարգը թուլացնի, որ շատ մարդիկ գան այդ տենդերները հաղթեն, եւ կառավարությունը ցույց տա աշխատատեղերը, որտեղ այդ մարդիկ պետք է գնան աշխատեն»,-հայտարարեց Մելքումյանը:

Նա անդրադարձավ նաեւ 67 հազար փոքր ու միջին ձեռնարկություններին. «Եթե համարենք, որ ամեն մի ՓՄՁ-ում աշխատում է նվազագույնը 5 մարդ, դա նշանակում է 300 հազարից ավելի մարդ այդ ոլորտում է աշխատում: Հիմա այդ մարդիկ հատ-հատ պետք է գնան բանկ եւ փորձեն պայմանավորվել վարկի վերաբերյա՞լ: Բայց բանկերում նստած են վերլուծաբաններ եւ այն բիզնեսը, որը ռիսկային է, նրանց չեն ներելու, ասելու են՝ ավելի լավ է ոչ ռիսկային ոլորտներին ընդառաջենք: Դրա համար պետք է բոլոր ՓՄՁ-ների համար լինի համահարթ մինիմալ ամնիստիա անել, որ բոլորին վերաբերվի, ոչ թե ծանոթով հարցեր լուծել:

Բացի այդ, պետք է նաեւ հարկային արձակուրդներ տալ ՓՄՁ-ներին, հարկային ներում, ամնիստիա, որպեսզի մի կողմից բնակչությանը փող տալով պահանջարկ ենք ձեւավորում, մյուս կողմից ՓՄՁ-ն աշխատեց, բյուջե փող գնաց: Մեր հիմնական նպատակը աշխատատեղերը փրկելն է, աշխատատեղը մեքենա չի, որ խոդ տվեցիր, անջատեցիր, խոդ տվեցիր, բացեցիր»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ