Գլխավոր էջ Գլխավոր 170 երեխա լսում է Կոխլեար իմպլանտացիայի ծրագրով

170 երեխա լսում է Կոխլեար իմպլանտացիայի ծրագրով

283
0

2004 թվականից «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում է առողջապահական համակարգի ամենակարևոր ծրագրերից մեկը՝ ականջախեցու Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը:

Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:

Ծրագիրը կյանքի է կոչվել Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով:

Ծրագրի շնորհիվ ավելի քան 170 երեխա արդեն լսում է:

Պրոֆեսոր Ակիրա Իշիաման և Սալբի Ագարակյանը կրկին  Հայաստանում են:  «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում այս անգամ նրանք կատարել են 19 վիրահատություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ