Գլխավոր էջ Նորություններ 2021-ին մահացությունների 18,8 տոկոսի պատճառը կորոնավիրուսն է

2021-ին մահացությունների 18,8 տոկոսի պատճառը կորոնավիրուսն է

177
0

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում մահացել է 59 հազար 906 մարդ։ Հաղորդում է Aliq Media-ն։

Տվյալների համաձայն՝ մահվան պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց բաժին է ընկնում մահերի 37,0 տոկոսը, կորոնավիրուսային հիվանդությունները՝ 18,8 տոկոս, ուռուցքները՝ 12,8 տոկոս:

Geostat-ի տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում մահացել էր 50 հազար 537 մարդ: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մահացության աճն ուղղակիորեն կապված է կորոնավիրուսի և այդ առումով երկրում 2021 թվականին վատթարացող իրավիճակի հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ