Գլխավոր էջ Նորություններ Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին 

Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին 

219
0

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժսենյակային, խոհանոցային գույքով և բժշկական սարքավորումներով՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ:

Մարդասիրական աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից` ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM’s Humanitarian Assistance Program) շրջանակներում:

🖇 Հյուրերը նաև շրջել են Սպիտակի ԲԿ-ում, ծանոթացել մատուցվող ծառայություններին և պայմաններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ