Գլխավոր էջ Նորություններ Հնդիկ տղամարդը կերել է իրեն կծած թունավոր օձին

Հնդիկ տղամարդը կերել է իրեն կծած թունավոր օձին

368
0

Հնդկաստանում  49-ամյա տղամարդը  կերել է իրեն կծած օձին։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,  դեպքը տեղի է ունեցել  Բանդա շրջանում։

Տղամարդը դաշտում աշխատելիս է եղել, երբ նրան կծել է թունավոր օձը։ Դրանից հետո նա որոշել է չդիմել բուժօգնություն ստանալու համար։ Փոխարենը մասնատել ու կերել է օձին։

Դաշտից տուն վերադարձած հնդիկի վերնաշապիկին  ընտանիքի անդամներն արյան հետքեր են տեսել։ Իմանալով կատարվածի մասին՝ նրանք տղամարդուն հիվանդանոց են տարել։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ