Գլխավոր էջ Նորություններ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է. նրան վիրահատելու են

Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է. նրան վիրահատելու են

603
0

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել է:

 

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է:

 

«Նա հետազոտման և բուժման փուլում է, որի շրջանակներում բժիշկները կորոշեն, թե, ըստ անհրաժեշտության, երբ կվիրահատեն»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ այլ մանրամասներ փոխանցել չի կարող:

 

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը, և երեք թեկնածուի ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանը, մինչդեռ դա պետք է աներ ԲԴԽ նախագահը. Խաչատրյանը ժամանակավորապես փոխարինում է Ջհանգիրյանին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ